Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում սատարում է իշխող «Վրացական երազանք»-ը, մարիխուանան և մյուս թմրամիջոցները հիվանդություն է համարում։
Նա նկատում է, որ քրեական պատասխանատվությունը, սակայն, այդ հիվանդությունից մարդուն չի բուժում։
«Ես շարունակում եմ պնդել, որ կողմ եմ ապաքրեականացմանը։ Դա մերժում է այս հարցով Սաակաշվիլիի ռեժիմի գործողությունները, երբ բանտն օգտագործվում էր, որպես քաղաքական զենք ու ընտանիքներին շանտաժի ենթարկելու միջոց: Ժամանակակից աշխարհում բանտում այս հիվանդությունը չի բուժվում, հատկապես մեր երկրում, որտեղ աշխատատեղերի ու բազմաթիվ այլ խնդիրներ կան: Ես ևս մասնակցում եմ մեր երիտասարդությանը քայքայող թմրանյութերի օգտագործման դեմ տարվող քարոզչությանը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: