Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան հայտարարել է, որ վերջնականապես դադարեցված են մարիխուանա աճեցնելու և այն բժշկական նպատակներով արտահանելու մասին ավելի վաղ կառավարության կողմից ներկայացված առաջարկի շուրջ քննարկումները։
Պատասխանելով Rustavi 2 հեռուստաընկերության լրագրողի հարցին, Բեսելիան ասել է․ «գործընթացը դադարեցված է։ Ես կարծում եմ, որ ձեր լրատվամիջոցի կողմից այս թեմայի ակտիվացման փորձերը ճիշտ չեն: Մենք դադարեցրել ենք գործընթացը և չենք պատրաստվում այն շարունակել: Մենք չենք ծրագրում հարցի ակտիվացում»,- Բեսելիայի խոսքերն է մեջբերում interpressews-ը:
Տեղեկացնենք, որ «Վրացական երազանք»-ը օրեր առաջ հետ է կանչել մարիխուանայի արտահանման մասին օրինագիծը։