Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Նյու Յորք կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուին: Նախարարությունից interpressnews-ին հայտնել են, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Վրաստանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերությանը, գնահատելով այն երկար տարիների հաջողված համագործակցության արդյունք:
Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև երկրի եվրաինեգրման ձգտումներին աջակցելու համար:
Մեվլութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Վրաստանին: Հանդիպմանը խոսքը է եղել նաև միջազգային տրանզիտային և էներգետիկ ծրագրերին Վրաստանի և Թուրքիայի մասնակցությանը, ինչպես նաև այն կարևորագույն դերակատարությանը, որ երկու երկրները կատարում են հարավային միջանցքի զարգացման գործընթացում, փոխանցում է Վրաստանի ԱԳՆ-ն։