Անազատության մեջ գտնվող նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի փաստաբանները նրա առողջական վիճակի մասին տեղեկությունը պատրաստվում են ուղարկել օտարերկրյա մասնագետներին: Ախտորոշումն արդեն ուսումնասիրում են վրացի բժիշկները: Նշվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում հայտնի կդառնա վիրուսային հիվանդություն է, թե՝ թունավորում:
Մերաբիշվիլիի առողջական վիճակը վերջին 3 ամիսների ընթացքում մի քանի անգամ վատթարացել է, ինչի պատճառով նրա փաստաբաններն ու բժիշկները թունավորման վարկածն են առաջ քաշում:
Հակառակն են ապացուցում քրեակատարողական հիմնարկում, որտեղ Մերաբիշվիլիի առողջական վիճակի վատթարանալու մասին նրա փաստաբանների հայտարարած ախտորոշումը չեն հաստատում:
Մերաբիշվիլիի փաստաբանը այսօր պատրաստվում է հանդիպել իր պաշտպանյալին, որից հետո հանդես կգա հայտարարությամբ:
Նյութի աղբյուրը՝ rustavi 2.ge