Երևանում այսօր անցկացված ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ բացարձակ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը, որին սատարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ալիք մեդիան» մասնակցել է Երևանի Շենգավիթ համայնքի 8/8 ընտրատեղամասում ձայների հաշվարկին և արձանագրել է հետևալ պատկերը․
1.«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, Հայկ Մարության-735 ձայն
2.«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Նաիրա Զոհրաբյան-42 ձայն
3.«Լույս» դաշինք, Արտակ Զեյնալյան-27 ձայն
4.«Երկիր ծիրանի» կուսակցություն, Զարուհի Փոստանջյան-13 ձայն
5.Հայ հեղափոխական դաշնակցություն, Միքայել Մանուկյան-12 ձայն
6.«Երևանի հանրություն» դաշինք, Անահիտ Թարխանյան-7 ձայն
7.«Ժառանգություն» կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյան-5 ձայն
8.«Օրինաց երկիր» կուսակցություն, Մհեր Շահգելդյան-3 ձայն
9.Ռեֆորմիստների կուսակցություն, Արտակ Դավթյան-2 ձայն
10.«Երևանցիներ» դաշինք, Արարատ Զուրաբյան-1 ձայն
11.«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, Մանուել Գասպարյան-1 ձայն
12.«Հայք կամ Հայկազուններ», Գևորգ Հովսեփյան-1 ձայն
Անվավեր է ճանաչվել-18 քվեաթերթիկ
Այս ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1926 է, քվեարկությանը մասնակցել է 867 քաղաքացի։