Ֆինանսների նախարարությունը փոխել է աղմկահարույց որոշումը: Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման արգելքը հետաձգվել է մեկ տարով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրահավաքի մասնակիցներից մեկի՝ Ջանո Ամկղոլաձեի և ֆինանսների նախարարի հանդիպումից անմիջապես հետո: Ջանո Ամկղոլաձեն հանդիպումից մի քանի ժամ առաջ բարձրացել էր շենքի տանիք և սպառնացել գլուխը այրել բենզինով: Ցուցարարի սպառնալիքներից հետո դեպքի վայր է ժամանել նախարար Իվանե Մաճավարիանին, որից հետո 20 րոպեանոց փակ բանակցություններ են ընթացել:
Ֆինանսների նախարարության որոշման մասին ցուցարարներին հայտնել է հենց Ջանո Ամկղոլաձեն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում բեռնատարների վարորդներն արդեն չորրորդ օրն է բողոքի ցույց են անցկացնում:
Երեկ բեռնատար մեքենաների վարորդները հանդիպել էին ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիին: Հանդիպումն ավարտվել էր առանց որևէ հստակ որոշման: Հանդիպումից հետո էլ վարորդները դժգոհ էին մնացել՝ նշելով, որ չեն լքի տարածքը, մինչև չչեղարկվի ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: