«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հանդիպել է Ծալկայի շրջանի բնակիչների հետ, որոնք դժգոհել են առկա ծանր սոցիալական վիճակից և ենթակառուցվածքային խնդիրներից:
Բնակիչները խոսել են պետության անուշադրությունից՝ նշելով, որ շրջանում առայսօր կենսական նշանակություն ունեցող խնդիրները չեն ստացել լուծում։
«Երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, մարդիկ ուզում են ավելի լավ ապրել, այդ պատճառով հոկտեմբերի 28-ի ընտրությունները ժողովրդին հնարավորություն են տալիս փոխել այսօրվա ծանր վիճակը և ընտրել բարեկեցիկ ապագա»,- Բաքրաձեի խոսքերն է մեջբերում rustavi2-ը: