Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կանցկացվի TRANSPOESIE պոեզիայի փառատոն, որին կմասնակցի նաև Վրաստանը: Այս տարի փառատոնը պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 26-ին՝ լեզուների եվրոպական օրը:
2018 թվականին միավորվել են մի քանի երկիր՝ այդ թվում նաև Վրաստանը, և Բրյուսելի ու ողջ Եվրոպայի բնակչությանն առաջարկում են ընթերցել պոեզիա՝ բնօրինակ լեզուներով, նաև ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն թարգմանությամբ։
Այսօրվանից Բրյուսելի մետրոյում անցորդները կարող են ընթերցել վրաց պոետ Մայա Սարիշվիլիի բանաստեղծությունը 4 լեզուներով։