Բժշկական և արտադրական նպատակներով Վրաստանից մարիխուանա կարտահանվի, այս մասին ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված օրենսդրական փաթեթին անդրադառնալիս՝ ասել է խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Մարիխուանա կարտահանվի բժշկական նպատակներով: Սա հաշվի է առնված օրինագծում: Երկրորդն արտադրական նպատակներն են։ Հիշեցնենք, որ կոսմետիկայի արտադրության նպատակով կիրառվում է համապատասխան ձեթ և այս ուղղությամբ հնարավոր է օգտագործել այս բույսը: Այս ոլորտը կարող է կոնկրետ տնտեսական գործունեության ճանապարհ բացել»,- հայտարարել է Կոբախիձեն:
Խորհրդարանի խոսնակը մարիխուանայի օրինականացումը բացառում է և հայտարարում, որ իշխանույթունը չի թույլ տա, որ գործընթացները սխալ ուղղությամբ զարգանան:
Հիշեցնենք, որ երեկ համապատասխան օրինագծի մասին խոսել էր նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։