Ադրբեջական հեռուստաընկերություններից ANS TV-ն դադարել է հեռարձակումը:
Ինչպես փոխանցում է ինտերպրեսնյուս լրատվականը, հղում անելով ադրբեջանական մեդիային, պատճառը Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցն է, որը հեռուստաընկերությունը պատրաստվում էր եթեր հեռարձակել: News.az-ի տեղեկություններով, Գյուլենի հարցազրույցը հակաթուրքական բնույթի է: ANS TV-ն հեռարձակումը դադարեցնելուց առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է հրապարակել այդ հարցազրույցը, որը Գյուլենի հետ ԱՄՆ-ում արել է հեռուստաընկերության թղթակիցը: Լրատվամիջոցի փակման որոշումը կայացրել է երկրի Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Տեղեկացնենք, ԱՄՆ-ում բնակվող թուրք մտավորական, հատնի ընդդիմադիր հոգևոր գործիչ, Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է անցած շաբաթ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ: Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ֆեթուլլահ Գյուլենը վաղեմի քաղաքական հակառակորդներ են։