Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, նախագահական ընտրություններին ընդառաջ հարցազրույց է տվել TV Pirveli-ին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե կհրաժարվի աշխատել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառուցած նստավայրում։ Այս հայտարարությունը քննարկումների առիթ էր դարձել ու ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հայտարարությունը մեկնաբանելու փոխարեն առաջարկել էր «աշխատեցնել ուղեղները՝ հասկանալու համար, թե ինչը երբ է ասվել»։
Հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվել է, թե, ինչու է նախագահի թեկնածուն նման կերպ արձագանքել․
«Գուցե այն պատճառով, որ նախագահը պետք է լինի ժողովրդի հետ, բայց միևնույն ժամանակ վերևում: Ես էլ առաջին հերթին իմ ուղեղը կշարժեմ», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։