Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Էրեբունու բաժանմունքից դուրս գալուց հետո, լրագրողներին պատմել է, որ խմբի անդամները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ժողովրդի վստահության կառավարության ձեւավորում: Փաշինյանը, իր հեռախոսով տեսանկահարահանել է բաժանմունքի ներսում տեղի ունեցողը, որտեղից ակնհայտ է դառնում, որ թվով 7 պատանդների մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը:
Տեսանյութը` armtimes.com-ի