Վրաստանում ամենատարածված հիվանդությունների «սև ցուցակը»

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը ներկայացրել է Վրաստանում ամենից շատ տարածված հիվանդությունների շարքը, որոնց թվում առաջատարը սուր շնչառական վարակներն են։ 2017 թ․ նման վարակով հիվանդների թիվը հասել է 405 641-ի։

Հիվանդությունների շարքի երկրորդ տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Մասնավորապես, 2017թ․ նման հիվանդությունների 376 219 դեպք է գրանցվել:

Ինչ վերաբերում է առավել ծանր հիվանդություններին՝ արյան հյուսվածքների 8 հազարից ավելի և անեմիայի 28 555 դեպք է արձանագրվել: