Թբիլիսիում տղամարդը փորձել է թալանել «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը, սակայն ոստիկանության ներկայացուցիչները կանխել են կողպուտը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Ակակի Ծերեթելիի փողոցում տեղակայված բանկի մասնաճյուղում: Տղամարդը ներխուժել է բանկ, դրամարկղից հափշտակել գումարը և փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն ոստիկաննները ձերբակալել են նրան:
Հետաքննությունը շարունակվում է «ապօրինի ներխուժմամբ կողոպուտի փորձ» հոդվածով և ենթադրում է 3-5 տարվա ազատազրկում: