Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Պասկալ Մենիեի հայտարարությամբ, Ֆրանսիայում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը փոքր-ինչ նվազել է։ Պակասել է նաև երկրից նրանց արտաքսման ցուցանիշը։
Մենիեի խոսքով, չնայած որոշակի փոփոխությանը, միևնույնն է, ցուցանիշը մնում է բարձր:
Նշվել է, որ հարցի շուրջ վրացական և ֆրանսիական կողմերը շարունակում են աշխատել՝ ինչպես ներքին գործերի նախարարների, այնպես էլ նախագահների մակարդակով։