Վրաստանում հուլիսի 16-ից գործարկվել է բժշկի նշանակումները ստուգող կայք։ Սակայն, հատկանշական է, որ ըստ վիճակագրության՝ կայքից մինչ օրս օգտվողներ չեն եղել։
Կայքում պացիենտները հնարավորություն ունեն էլեկտրոնային եղանակով ստուգել բժշկի նշանակած դեղատոմսը, որտեղ գրված է 5 կամ ավելի դեղորայք: Առողջապահության նախարարի կողմից սահմանված չափանիշներով ստեղծված հանձնաժողովը կքննարկի բժշկի դեղատոմսը: Իսկ տարվա մեջ մի քանի անգամ անհամապատասխանություն գրանցելուց հետո, առողջապահության նախարարությունը պատժամիջոցներ կկիրառի հետևյալ բժկի նկատմամբ:
Բարեփոխումների առաջին փուլն առայժմ իրականացվում է միայն Թբիլիսիում, սակայն առաջիկայում աստիճանաբար կներառի նաև Վրաստանի ամբողջ տարածքը: