Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները պաշտոնական այցով ժամանել են Վրաստան: Նրանք խորհրդարանում հանդիպել են բնապահպանական հանձնաժողովի անդամների հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը:
Քննարկումների հիմնական թեման էր բարձր լեռնային շրջանների կայուն զարգացումը, Չեխիայի կառավարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը:
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի օրենսդրության՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր։