Վրաստանը պատրաստվում է հյուրընկալել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Ուոլստրոմին:
Նախարարը պատշտոնական այցով Թբիլիսիում է լինելու փետրվարի 8-ին: Այս այցը Շվեդիայի պաշտոնատար անձանց տարածաշրջանային շրջագայության մասն է կազմում: Թբիլիսիում արտգործնախարարը կհանդիպի իր գործընկեր Միխեիլ Ջանելիձեին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիին: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել վրաց-շվեդական հարաբերությունների, վրաց-Եվրոպական և Եվրատլանտյան ինտեգրման հարցեր: տեղեկացնում է «Agenda.ge»-ն: