Այսօր տեղի կունենա խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Պատգամավորները կքննարկեն Վրաստանի խորհրդարանի կանոնակարգ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք հարկավոր է հաստատել մինչև նախագահական ընտրությունները:
Ըստ պատգամավորների, հիմնական ժամանակը կտրամադրվի նոր Սահմանադրության հետ կապված հարցերի պարզաբանմանը: Օրենսդիրները նշում են, որ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է հրավիրել արտահերթ նիստեր:
Ըստ խորհրդարանի նախագահի տեղակալ Թամար Չուգոշվիլիի՝ նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին: