Ռուս հայտնի հեռուստահաղորդավարներ են ժամանել Վրաստան․ Ռուսթավի 2

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 7-ը Վրաստանը հյուրընկալում է «Հարավային Կովկաս» միջազգային խորհրդաժողովը, որին, ըստ Ռուսթավի 2 հեռուստաընկերության, ներկա են լինելու Վրաստանի արևմտյան ուղղությանը բացասաբար վերաբերվող հեռուստահաղորդավարներ և վերլուծաբաններ:

«Դեռևս անհայտ է՝ ներկաների մեջ կան արդյոք մարդիկ, ովքեր խախտել են Վրաստանի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը: Մեդիա ֆորումին ներկա են լինելու ITARTASS-ի ռազմական դիտորդ, Russia Today-ի քաղաքական վերլուծաբան, МГИМО պրոֆեսոր Ալեկսեյ Մալաշենկոն, «Հյուսիսային Օսիա» թերթի գլխավոր խմբագիր, պատմաբան Ալան Կասևը: Խորհրդաժողովը նվիրված է տարածաշրջանում լրատվամիջոցների վստահությունը վերականգնելուն»,- տեղեկացնում է Ռուսթավի 2-ը: