Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիության «ապամոնտաժումը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքն է: Այս մասին Ֆրանսիայի նախագահը CBT շվեդական հեռուսաընկերությանը տված հարցազրույցում է հայտարարել:
«Ռուսաստանին չեմ կարող համարել մարդու իրավունքները պաշտպանող երկիր: Ես մշտական կապի մեջ եմ Վլադիմիր Պուտինի հետ: Ես նրան հարգում եմ, սակայն պետք է ասեմ, որ Եվրամիության «ապամոնտաժումը» նրա երազանքն է»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի առաջնորդը նաև նշել է, որ Ֆրանսիան հարևան երկրի տարածք ներխուժող երկիր չէ։
«Եթե Շվեդիան երբևէ խնդիրներ ունենա, ապա դրա մեղավորը, իսկապես, Ֆրանսիան չի լինի: Շվեդիայում նույնպես մենք հարգում ենք մարդու իրավունքները»,- հավելել է Մակրոնը: