Վրաստանի առաջին հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր:
Interpressnews-ին Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ մշակութային օրերի շրջանակներում կկազմակերպվեն վրացական ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, կանցկացվի նաև «Թբիլիսոբա» փառատոնը, որտեղ հանդես կգան վրացական երգի և պարի համույթները, կներկայացվի վրացական գինին ու խոհանոցը:
Մինսկում Վրաստանի մշակույթի օրերի կազմակերպիչը Բելառուսում Վրաստանի դեսպանությունն է: