Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ այս պահին հավաքվել են շուրջ 2 տասնյակ երիտասարդներ:
Ակցիայի կազմակերպիչների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր թուրքական դրոշներով եկել են զորակցություն հայտնելու Թուրքիայի իշխանություններին:
«Ալիք»-ի հետ զրույցում կազմակերպիչները ասել են, թե այն ինչ տեղի է ունենում Ստամբուլում եւ Անկարայում արտաքին ուժերի կազմակերպածն է եւ որ նրանք հաջողության չեն հասնելու: Զորակցության ակցիան կազմակերպվել է Թուրքիայում` ռազմական հեղաշրջման մասին լուրերի տարածումից մի քանի ժամ անց: