#CheckinTbilisi. Sunset Fest, «Սիրով՝ Վինսենթ», «Միլոնգա», տուրեր Վրաստանի տեսարժան վայրեր

Ամառային հանգստի վերջին շաբաթները Թբիլիսիում վայելելու համար Ալիք մեդիան ներկայացնում է շաբաթավերջի միջոցառումների ընտրանին։

vincent

«Նոր Մզիուրի» այգում ամենշաբաթյա ֆիլմի բացօթյա ցուցադրությունների շրջանակներում այս ուրբաթ՝ օգոստոսի 17-ին, կցուցադրվի «սիրով՝ Վինսենթ» առաջին անիմացիոն ֆիլմը, որի վրա աշխատել է յուղաներկերով ստեղծագործող շուրջ 100 նկարիչ:  Մուտքն ազատ է, սկիզբը՝ 20:30-ին:

milonga

Ամառային երեկոները կրքոտ պահերով հիշելու համար այցելեք «Տանգոյի ակադեմիայի» նախաձեռնած Միլոնգային (տանգոյի երեկո), որը տեղի կունենա Թբիլիսիի Ալեքս Շերիմանի պատշգամբում, ժամը՝ 20:00-ից մինչև կեսգիշեր: Մուտքի արժեքը՝ 5 լարի:

39072680_249244225698847_6797152050795773952_n

Հետաքրքիր առաջարկ շփվող բայքերների, կամ էլ շփվող բայքերների սիրահարների համար․ օգոստոսի 17-ին կկայանա բայքերների հավաք, որի նպատակն է ծանոթանալ միմյանց, կիսվել խորհուրդներով ու փորձով: Մանրամասներն՝ այստեղ։

36939204_1779361222140446_373042111798312960_n

Ռիկղեի այգում շարունակվում են երիտասարդ երգիչների համերգները, այս ուրբաթը բացառություն չէ․ ժամը 19:00-ին «Փողոցային երաժշտության ալիք» խորագրով հերթական համերգը բաց չթողնեք:

39217569_1706816012750481_7769589211329462272_n

Օգոստոսի 19-ին Գուրիայում, Բախմարո հանգստավայրում, Check in Georgia ծրագրի աջակցությամբ կանցկացվի ժամանակակից երաժշտական փառատոն: Sunset Fest-ն այսուհետ կանցկացվի ամեն տարի: Սկիզբը՝ ժամը 17:00-ին։

38391501_1688795364552546_7811476970805395456_n

Օգոստոս ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր Ռիկղե այգում հանդես են գալիս վրացական ազգային բալետի պետական ակադեմիական «Սուխիշվիլիներ» խմբի անդամները և «Թատերական կվարտետը»: Մուտքն ազատ է, սկիզբը՝ 21:00-ին:

36064522_1648921801893149_3487439858677317632_n

Red Fox Travel-ն առաջարկում է այցելել Վրաստանի գեղատեսիլ վայրերից Աբուդելաուրիի գունավոր լճեր։ Տուրը հասանելի է ինչպես շաբաթ՝ օգոստոսի 18-ին, այնպես էլ կիրակի՝ օգոստոսի 19-ին: Արժեքը՝ 25 լարի: Մանրամասներն՝ այստեղ:

36375130_1899442146780671_5476764913709875200_n

Եվս մեկ գեղեցիկ վայր առաջարկում է այցելել Nice tours տուրիստական կազմակերպությունը՝ 20 լարիով տեսնել Գուդամակղարին: Մանրամասներն այստեղ:

Եվ վերջում, ձեզ ենք ներկայացնում ծովափնյա Բաթումիում և հարակից վայրերում օգոստոսին նախատեսված համերգների ցանկը.

Без названия

Օգոստոսի 23-26-ը Անակլիայում՝ Echowaves փառատոն. մանրամասներին ծանոթացեք այստեղ։

ddt-ozon

Օգոստոսի 25-ին ՝ Kobuleti ozone fest: Հանդես կգան Soft eject, Green room, Nemra, Asea sool, Sevda, Vakot խմբերը։

Թողնել պատասխան