Նախագահի թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլիին խորհրդարանական մեծամասնության անդամները կոռեկտության կոչ են արել։
Պատճառը Ուսուփաշվիլիի վերջին հայտարարությունն է, որ վերաբերում է նախագահական նստավայրին։ «Եթե պաշտոնյայի նստավայրի չափը պետք է կապ ունենա նրա լիազորությունների հետ, ապա այդ դեպքում խորհրդարանի ղեկավարը շենքի նկուղի 3-րդ հարկում պետք է աշխատի»,-ասել է Ուսուփաշվիլին՝ փաստացիորեն քննադատելով խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։ Հիշեցնենք՝ Կոբախիձեն նշել է, որ նախագահի նստավայրը պետք է լինի նախագահի լիազորություններին համապատասխան։
Ուսուփաշվիլին նաև հայտարարել է, որ իշխող կուսակցության աջակցության կարիքը չունի․ «քաղաքացիների աջակցությամբ հասնելու է հաղթանակի»։
Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում սպասվում է, որ իշխող ուժը կաջակցի ընտրություններում, ասել է, որ ընտրվելու դեպքում չի աշխատի Միխեիլ Սաակաշվիլիի Հավլաբարում կառուցած նստավայրում։