Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, այս պահին տաքսի ծառայություն մատուցելու համար լիզենզիա ստանալու գրանցմանը մասնակցել է ավելի քան 200 վարորդ: Այս մասին Կալաձեն հայտարարել է քաղաքապետարանի նիստին՝ հավելելով, որ օգոստոսի 21-ից վարորդները կարող են դիմել նաև Արդարադատության Թբիլիսիի տուն:
«Տեղյակ եք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերից առանց թույլտվության տաքսի ծառայություն մատուցելը արգելվում է: Հենց այդ պատճառով ուզում եմ կոչ անել նրանց, ովքեր զբաղված են այս ծառայությամբ մինչև հոկտեմբեր դիմել։ Լիցենզիա ստանալու համար մենք շատ պարզ ձև ենք առաջարկում, նույնիսկ առանց տանից դուրս գալու, համացանցի միջոցով կարելի է տաքսի վարելու թույլտվություն ձեռք բերել»,- հայտարարել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ թույլտվությունը բացի Արդարադատության տան և հատուկ կայք էջի միջոցով, կարելի է ստանալ նաև երկրի մոտ 10 շրջանային գամգեոբաներում: