Վրաց ազգը երբեք թույլ չի տա միասեռ ամուսնությունների օրինականացումը, — «Новости-Грузия» պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել Վրաստանի պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար երեց Դավիթ Շարաշենիձեն:
Հիշեցնենք`նախորդ շաբաթ Վրաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Գիորգի Տատիշվիլին երկրի Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել՝ միասեռ ամուսնություններն օրինականացնելու պահանջով: Որոշ ժամանակ անց նա հայտարարել էր, թե իր վրա ճնշումներ են սկսվել, այդ թվում նաև Խորհրդարանի անդամների կողմից: « Եթե նման նախադեպ թույլ տրվի՝ դա լինի գործադիր, դատական թե օրենսդիր իշխանության կողմից, վրաց ազգը , որն այս հարցում միասնական դիրքորոշում ունի, երբեք նման բան թույլ չի տա» ,-ասել է հոգևորականը` ավելացնելով, որ Վրաստանի կառավարությունում խոհեմ մարդիկ են, ովքեր չեն սատարի սադրիչներին: Միասեռականններին վերաբերող ցանկացած թեմայի ակտիվացումը հայր Դավիթը համարում է ուղղորդված սադրանք՝ Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացին խոչնդոտելու նպատակով: