Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությամբ, Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը գործող Ռուսաստանի շահերը ներկայացնող բաժնում խնդիրներ կան: Այս մասին Կարասինը հայտարարել է Ռուսաստանում Շվեյցարիայի համադաշնության դեսպան Իվ Ռոսիեի հետ հանդիպման ժամանակ:
Կարասինի խոսքով, Վրաստանում ավելացել է Ռուսաստանի վիզաների պահանջը, ինչից օգտվում են տեղի քրեական տարրերը և փորձում հարստանալ:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության, Շվեյցարիայի դեսպանը խոստացել է ծանոթանալ իրավիճակին և կարգավորել այն: