Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս պահին նախագահական ընտրություններին մասնակցության 12 հայտ է ստացել։
Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի խոսնակի Անա Միքելաձեն՝ նշելով, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրանում է ընտրությունների անցկացումից 30 օր առաջ:
Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախատեսված ընտրությունները, ըստ Սահմանադրության վերջին փոփոխությունների, կլինեն վերջին ուղղակի ընտրությունները։ Բնակչության կողմից վերջին անգամ ընտրված նախագահը կղեկավարի վեց տարի ժամկետով, որից հետո երկրի ղեկավարին կընտրի խորհրդարանը։