Եթե հուլիսի 20-22-ը Թբիլիսիում եք լինելու և չգիտեք ինչպես և որտեղ վայելել ձեր հանգիստը, «Ալիք մեդիան» ներկայացնում է շաբաթավերջի հետաքրքիր միջոցառումների, համերգների ու փառատոնների շարքը։
Աշխատանքային շաբաթն առաջարկում ենք եզրափակել ուրբաթօրյա մի շարք միջոցառումներով. Տանգոյի ակադեմիան և Iakof Shonsky-ն օրինակ հրավիրում են Միլոնգայի (արգենտինական տանգոյի պարային երեկո): Հուլիսի 20-ին, երեկոյան ժամը 20:00-ից 00:00-ն: Հասցեն՝ Ինգորոկղվա 10, մուտքի գինը՝ 5 լարի։
Ռոք երաժշտության սիրահարների համար Վակե այգու ռոք խումբը ուրբաթ օրը հանդես կգա Hard rock cafe-ում ՝ հին սիրված և նոր երգերով, համերգի սկիզբը ժամը 21:00-ից։
Ֆլիրտի երեկո. Թբիլիսիի թանգարանների միությունը շարունակում է սրահային հանդիպումների շարքը Նիկոլոզ Բարաթաշվիլիի տուն-թանգարանում, ամառային երեկոներն ավելի բազմազան դարձնելու նպատակով առաջարկում է խաղալ ֆլիրտ (ծաղիկների լեզու) խաղը: Վրաստանում տարիների ընթացքում այս խաղը սիրված է եղել գրական սրահներում: Մուտքի գինը՝ 5 լարի:
Հուլիսի 20-ին Art house-ում «Պուբլիկան» ներկայացնում է Նիկա Քոչարովի և Արչի Սուլաքվելիձեի «էլեկտրո լայվը»: Սեղան պատվիրելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+995) 544 444544, սկիզբը՝ 20:30-ին:
Հուլիսի 21-ին Վրաստանի ազգային թանգարանը և Վրաստանում Իտալիայի դեսպանատունը թանգարանային փառատոնի շրջանակներում ներկայացնում են «Evidence. A New State of Art» ցուցահանդես: Այն կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը: Ցուցասրահն աշխատում է ամեն օր (10:00-17:30), երկուշաբթի հանգստյան օր է։
Ամեն շաբաթ օր Ռիկղե այգում ժամը 21:00-ին վրացական ժողովրդական երգի և վրացական պարի համերգներ են անցկացվում «Cultural Night Tours In Georgia» խորագրով: Համերգներին մասնակցում են վրացական ազգային բալետի պետական ակադեմիական «Սուխիշվիլիներ»-ը և «Թատերական կվարտետ» անսամբլը: Համերգներն իրականացվում են Chek In Georgia նախագծի ֆինանսավորմամբ:
Հուլիսի 8-ից Ռիկղեի ագում բացված «Լիկանիի» բեմն ամեն շաբաթ և կիրակի օր «Փողոցային երաժիշտների ալիք» նախագծի շրջանակներում համերգներ է ներկայացնում բոլոր ցանկացողների համար:
Լատինական պարերի սիրահարները հնարավորություն ունեն մասնակցելու լատինական պարերի կրակոտ երեկոյին: Նախատեսվում է «Լատինո» փարթի, սալսա, կիզոմբա, ռեգետոն պարեր և այլն։
Հուլիսի 22-ին Մթածմինդայի այգում տեղի կունենա պանրի փառատոն, որին կմասնակցեն ոչ միայն պանիր արտադրող կազմակերպություններն, այլև մասնավոր պանրագործները: Ներկաները հնարավորություն կունենան համտեսելու վրացական յուրահատուկ պանրատեսակներ: