Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, այսուհետ սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց խուսափելու համար նախատեսված պատիժը կխստացվի:
Մինչ այդ, հարցաքննվող անձի վրա ճնշում գործադրելը, վկայի կամ տուժածի կողմից սուտ ցուցմունք տալը, ինչպես նաև փորձագետի կողմից կեղծ եզրակացության կամ ցուցմունք տալու համար մինչև 3 տարի ազատազրկում էր սպառնում:
Փոփոխությունների արդյունքում նմանատիպ իրավախախտում կատարած անձինք կպատժվեն 4 տարի ազատազրկմամբ:
Բացի այս, վկայի կամ տուժածի կողմից վկայություն տալուց խուսափելու դեպքում, եթե մինչև հիմա դատապարտվում էին 4 տարվա ազատազրկման, փոփոխությունների արդյունքում՝ կլինի մինչ 6 տարի:
Խորհրդարանի կողմից ընդունված նոր կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն երկու շաբաթից: