«Ռոսպոտրեբնադզոր»-ը Վրաստանից Ռուսաստանի դաշնության տարածք ներմուծված ալկոհոլային ապրանքի որակի և անվտանգության վերահսկողություն է անցկացնում: Այս մասին ասվում է հաստատության հայտարարութան մեջ:
«2018թ․ առաջին 6 ամիսների ընթացքում բացահայտվել են ալկոհոլային խմիչքներ, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի դաշնության օրենսդրությանն ու սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների պարտադիր պահանջներին»,- ասված է հայտարարության մեջ:
«Ռոսպոտրեբնադզոր»-ը նշել է նաև, որ պահանջներին չհամապատասխանող շուրջ 16 հազար լիտր խմիչք է բացահայտվել, ինչը չի տույլատրվել անցկացնել Ռուսաստանի տարածք: