Թբիլիսիի Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության հիմնական գործից անջատ հարուցված նոր գործի շրջանակներում կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները սուտ վկայություն տալու մեղադրանքով ձերբակալել են Դ. Ղ.-ին։
Վերջինս, որ ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն, ներկա է եղել հանցագործության վայրում, դիտավորությամբ սուտ վկայություններ էր տվել:
Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի (Դավիթ Սարալիձեի) հայրը՝ Զազա Սարալիձեն, ում սկսած բողոքի ակցիաների արդյունքում գործը կրկին քննվում է, ողջունել է ՆԳՆ-ի քայլը։
«Ի սկզբանե նախարարության ենթակայության տակ գտնվող որոշ անձինք սկսեցին սխալ ուղղությամբ տանել գործը, սակայն հիմա արդեն ճիշտ քայլեր են անում»,-ասել է Սարալիձեն: