Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ծովում լողալու թույլատրելի սահմանն անցած տուրիստները խեղդվում ծովում:
6 օտարերկրացիները մի քանի մետրով հեռացել էին նշված անվտանգության սահմանից և չէին կարողացել վերադառնալ: Ծովափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները փրկելով նրանց՝ դուրս են բերել ափ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, մայիսի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ծովում և գետերում խեղդվել է 26 մարդ: Դրանցից 7-ը անչափահաս են: Արտակարգ իրավիճակների ծառայությունը քաղաքացիներին զգուշության կոչ է անում: