Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբլգազիևին, ով առաջին անգամ է գտնվում Թբիլիսիում և մասնակցում է Վրաստանում անցկացվող բաց կառավարման գործընկերության հինգերորդ գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վրաստանի և Ղրղզստանի միջև քաղաքական համագործակցության խորացմանը և ոլորտային հարաբերությունների զարգացմանը:
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը և տարածաշրջանում առկա անվտանգության հարցերը, առևտրատնտեսական ուղղություններով Վրաստանի և Ղրղզստանի տնտեսական միջազգային նախագծերը և տնտեսական ներուժը: