Թբիլիսիում ճանապարհների նորոգման հետ կապված երթուղիների փոփոխություն է տեղի ունեցել, որի առիթով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Հուլիսի 17-ին, ժամը 23:00-ից Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոցը Ավլաբար թաղամասին կապող դեպի վերև տանող ճանապարհը՝ վերականգնողական աշխատանքների պատճառով միակողմանի փակ կլինի:
Բարաթաշվիլի փողոցից երթևեկությունը հնարավոր կլինի Բարաթաշվիլիի կամրջից աջ ափով դեպի Գորգասալի փողոց և դեպի Կրծանիսի հրապարակ կամ էլ կամրջից, ձախ ափով և Գինու զառիվեր ճանապարհով մուտք Քեթևան Դեդոփալի (թագուհու) պողոտա:
Մինչ վերականգնողական աշխատանքների ավարտը, արգելված կլինի նաև կայանել Գինու զառիվերի վրա»:
Թբիլիսիի քաղաքապետարանն էլ իր հերթին քաղաքացիներից ներողություն է խնդրել պատճառված անհարմարությունների համար: