«Նախագահ Թրամփն անում է այն, ինչ մտածում է: Նրա սկզբունքն է` ընկերներին մոտ պահել, իսկ թշնամիներին` ավելի մոտ»,-այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ անդրադառնալով Պուտին-Թրամփ հանդիպմանը:
Սաակաշվիլին նշել է, որ Պուտինին բավականին լավ գիտի, նրա հետ հանդիպել է մոտ 30 անգամ։
«Հանդիպմանը Վլադիմիր Պուտինն այնպիսին էր, ինչպիսին կա։ Պուտինը իսկական սատանա է, մարդասպան: Նա չի հանդուրժում ԱՄՆ-ին: Նա ԱՄՆ-ին համարում է իր թիվ մեկ թշնամին, որին պետք է ոչնչացնել: Նրա ամեն քայլը կապված է հենց այդ նպատակի իրագործման հետ: Պուտինը ներխուժեց Վրաստան, քանի որ մեզ համարում էր ԱՄՆ-ի դաշնակիցը»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին: