ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Տղիբուլիում տեղի ունեցած հանքահորի փլուզման կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա հանքահորի փլուզման հետևանքով Տղիբուլիում տեղի ունեցած ողբերգության մասին: Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զորակցության և կարեկցանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ տուժածներին և վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին:
Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլիին և Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: