Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, Տղիբուլիի հանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ հուլիսի 16-ը հայտարարվել է սգո օր:
Interpressnews-ին Վրաստանի կառավարությ անունից տեղեկացրել են, որ հրամանագիրը վարչապետը մեկ ժամ առաջ է ստորագրել:
Սգո օրվա կապակցությամբ Վրաստանի ողջ տարածքում բոլոր վարչական շենքերում պետական դրոշները կիջեցվեն:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Տղիբուլիի Մինդելի ածխահանքում վերջին ամիսներին արդեն երկրորդ խոշոր վթարն է տեղի ունեցել՝ խլելով չորս հանքահորի կյանք։
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին հղած ցավակցական հեռագրում ասել է, որ ր կառավարությունը Մինդելի հանքը փակելու մասին որոշում է ընդունել: