Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կբարձրացնի նաև Ուկրաինայի և Վրաստանի հարցը:
«Կարևոր է, որ քննարկումներում բարձրացվեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի, Ղրիմի բռնակցման, Վրաստանի շրջաններում ռուսական ռազմական ներկայության մասին հարցերը: Կա նաև Սիրիայի հարցը, որը նույնպես քննարկումների մաս պետք է կազմի և լուծման կարիք ունի»,-հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ Թրամփը չպետք է այդ հարցերը անտեսի։
Հիշեցնենք՝ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այսօր նախատեսվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների երկար սպասված հանդիպումը։