Այսօր Հելսինկիում տեղի կունենա Թրամփ-Պուտին հանդիպումը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է: Պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն է:

ԱՄՆ-ի նախագահը արդեն գտնվում է Հելսինկիում: Հելսինկի է ժամանել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն: Վերջինս Twitter-ում Թրամփ-Պուտին հանդիպման մասին գրառում է կատարել՝ հայտարարելով, որ այս հանդիպումը ԱՄՆ-ի պետական շահերից է բխում:

Հելսինկիի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների առաջնորդները առաջին պաշտոնական հանդիպումն են ունենալու: Թրամփ-Պուտին հանդիպման պաշտոնական ծրագիրն արդեն հայտնի է:

Հելսինկիում երկու երկրների առաջնորդների հանդիպումը, սակայն, բողոքի ակցիաների ֆոնին է ընթանալու, փոխանցում է imedinews-ը։

 

Թողնել պատասխան