Տղիբուլիի (Իմերեթիի շրջան) Մինդելի հանքահորում տեղի ունեցած ողբերգական դեպքը 4 հանքահորի կյանք է խլել, 6-ը վիրավոր է:
Տարածված տեղեկատվության համաձայն, ողբերգությունը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ ապրիլին 6 հանքափոր էր զոհվել:
Զոհվածների դիակները դուրս են բերվել հանքից, վիրավորները տեղափոխվել են Տղիբուլիի հիվանդանոց: Հանքարդյունաբերական արհմիության ներկայացուցիչ Գագա Իսակաձեն չի բացառում, որ հանքում տեղի է ունեցել պայթյուն:
«Հավանաբար պայթյուն է տեղի ունեցել, նման է նախորդ դեպքին»,-Rustavi 2-ի փոխանցմամբ, ասել է Իսակաձեն:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: