«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Կանդելակիի հայտարարությամբ, Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ամենաանբարենպաստ և ամենաանարդյունք գագաթնաժողովն էր Վրաստանի համար:
«Սա Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների պատմության մեջ Վրաստանի համար ամենաանարդյունք գագաթնաժողովն էր, քանի որ դաշինքին անդամակցելու իրական քայլ մեր երկիրը, ցավոք սրտի, չի անում: Վերջին տարիների ընթացքում «Վրացական երազանքը» կառավարության բարձր մակարդակով քաղաքական արշավ չի անցկացրել», — ասել է Կանդելակին։