Այս գագաթնաժողովին Վրաստանին առաջին անգամ հնարավորություն տրվեց պետությունների ղեկավարների մակարդակով ընդունել հռչակագիր, որը փաստացի գործողությունների պլան է։ Այս մասին Բրյուսելում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահը:
Մարգվելաշվիլին շեշտել է, որ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը հստակ որոշված է։
«Այս հռչակագրում ամենակարևոը, թերևս, այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրներն ընդունում են՝ Ռուսաստանն ագրեսոր է և բռնազավթել է Վրաստանի երկու շրջանները, նշվում է նաև, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի զորքերը Վրաստանի տարածքներից: Բացի այդ, հստակ որոշված է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Պետք է նշեմ, որ դա հաստատվել է նաև մեր երկկողմ հանդիպումների ժամանակ, որտեղ մանրակրկիտ քննարկել ենք, թե մեր պաշտպանության ոլորտում ինչ ձևաչափով ու ինտենսիվությամբ կավելացվի ՆԱՏՕ-ի աջակցությունը», — ասել է Մարգվելաշվիլին: