Այսօր կբացվի Թբիլիսիի պետական համալսարանի Մաղլիվի մասնաշենքեր տանող հետիոտնային կամուրջը, այս մասին Թբիլիսիի կառավարման նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Այսօր մենք ավարտեցինք վերականգնման մի շատ հետաքրքիր նախագիծ: Սա համալսարանի Մաղլիվի մասնաշենքեր տանող հետիոտնային կամուրջն է: Հիշո՞ւմ եք, թե ինչ վիճակում էր այդ կամուրջը», — ասել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 3-ից Թբիլիսիի պետական համալսարանի Մաղլիվի մասնաշենքեր տանող հետիոտնային կամուրջը փակվել էր՝ նորոգման աշխատանքների նպատակով:
Հետիոտնային կամրջի վերականգնումն ու վերակառուցումը ներառում էր մայթերի նորոգում, աստիճանների ամրացում, անցումային հատվածի վերականգնում և լուսավորման համակարգի թարմացում:
Նշենք, որ այս տարվա ապրիլին բացվել էր ճոպանուղի, որը կապում է նշված հատվածները: