Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Քրիստիան Ուրսի հետ:
Աշխատանքային հանդիպմանը կողմերը խոսել են դատական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև հետագա ծրագրերի շուրջ:
Նշվել է, որ աշխատանքային խումբը մինչև աշնանային նստաշրջանի մեկնարկը ամռան ամիսներին ակտիվորեն շարունակելու է աշխատել դատական բարեփոխումների օրենսդրական փաթեթի բարելավման ուղղությամբ: