Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ վրաց ժողովուրդը արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը:
«Շնորհակալ ենք, որ ջանքեր չեք խնայում եվրաատլանտյան համայնքում Վրաստանի ապագայի համար: Որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր Վրաստանը նպաստում է եվրաատլանտյան անվտանգության ապահովմանը: Կարող եմ հպարտորեն ասել, որ ՆԱՏՕ-ի առաքելություններում Վրաստանը մեծ ներդրում ունի»,-իր ելույթում ասել է նախագահ Մարգվելաշվիլին՝ հույս հայտնելով, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը արագ կընթանա։
Նա տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ քննարկվել են Վրաստանի պաշտպանունակությանն ու անվտանգությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա ձևաչափին վերաբերող հարցեր: