Լենտեխի մունիցապալիտետում գտնվող Զեսխո գյուղի մոտակայքի անտառում բռնկված հրդեհի տեղայնացման համար այսօր առավոտյան կրկին սահմանային ոստիկանության ուղղաթիռ է ներգրավվել: Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Ըստ գործակալության տվյալների, հրդեհի աղբյուրներից մի քանիսը դեռ շարունակում են մնալ, ինչի պատճառով տարածքում ծուխ է:
«Արդեն երրորդ օրն է հրդեհի մարման աշխատանքներ են իրականացվում: Հրշեջ-փրկարարական խմբեր են մոբիլիզացվել նաև Թբիլիսիից, Իմերեթիի և Շիդա Քարթլիի շրջաններից: Ընդգրկված են շուրջ 150 հրշեջ-փրկարարներ և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի անտառային ծառայության աշխատակիցները»,–նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո-Սվանեթիի մարզպետ Արչիլ Ջափարիձեի խոսքով, տուժածների մասին խոսք չկա, քանի-որ շրջանը լեռնային է, նույնիսկ զբոսաշրջության համար զարգացած չէ: