Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ուղղել է սխալը։ Եթե վստահեինք ԱՀԿ-ի կողմից 2016թ․ հրապարակած հաշվետվությանը, ապա Վրաստանի օդն աղտոտվածության մակարդակով ամենաբարձրն էր և հիվանդությունների պատճառ էր հանդիսանում։
Ըստ այդ հաշվետվության՝ 100 000 մարդու հաշվով վրաստանյան օդն ամեն տարի 292 մարդ է սպանում, ինչը միջին չափանիշը գերազանցում է մի քանի անգամ:
Տվյալները սխալ էին, քանի որ երկրում, որտեղ զարգացած չէ ո՛չ արդյունաբերությունը, ո՛չ էլ քիմիական ինդուստրիան, գրեթե անհնար է օդի աղտոտվածության նման ցուցանիշը: 2018թ․ անցկացված հաշվետվության համաձայն, կազմակերպությունը մեթոդաբանական սխալն ուղղել է, ինչի արդյունքում Վրաստանը օդի աղտոտման հետևանքով մահացությունների շարքում 1-ից 70-րդ հորիզոնական է տեղափոխվել: