ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները վախենում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իրենց մեջքի հետևում, Ֆինլանդիայում կարող է հաշտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է իսպանական El Pais պարբերականը:
«Նախկինում, հուսով սպասում էինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, իսկ այժմ այդ հույսը փոխվել է վախի», — մեջբերում են ՆԱՏՕ-ի աշխատակցի խոսքերը:
Ըստ El Pais-ի աղբյուրների, Թրամփն անկանխատեսելի է և ամեն ինչ կախված է իր կամքից:
Պարբերականի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները կփորձեն համոզել Թրամփին, որ նա Ֆինլանդիայում, դաշնակիցների հետ համաձայնեցված դիրքորոշմանը կողմ լինի: